Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքին նվիրված միջոցառում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում

21 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքին: Միջոցառմանը ներկա էին իրանահայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ և այլ հրավիրյալներ:

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ ներկայացնելով Հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:

Տպել էջը