ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ

21 նոյեմբերի, 2018

ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների շրջանակներում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանում հանդիպել է թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի հետ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմում՝ թեմակալ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանում՝ սրբազան Միքայել Մուրադյանի հետ: Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության գրասենյակում ՀՀ գլխավոր հյուպատոսին հյուրընկալել են Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ վերապատվելի Պերճ Ջամբազյանը, Լոս Անջելեսի հովիվները և հոգևոր խորհրդի անդամները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հայ համայնքի կապերի սերտացմանը, Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, ամերիկահայերին հուզող խնդիրներ, համայնքի տարբեր շերտերն ընդգրկող հոգևոր դաստիարակության, մշակութային ու կրթական ծրագրեր: Առանձնակի կարևորություն է տրվել այդ ծրագրերում երիտասարդների ներգրավման նշանակությանը: Հոգևոր առաջնորդների և ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպման ընթացքում խոսվել է նաև ամերիկահայերի նոր սերնդի ներկայացուցիչների հայեցի դաստիարակության, հայկական ինքնությանն ու արմատներին մոտ պահելուն միտված նախաձեռնությունների կարևորության մասին:

 

Տպել էջը