ՀՀ դեսպանի հանդիպումը Ռումինիայի Ազգային Պաշտպանության նախարարությունում

22 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ազգային Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության, ծրագրավորման և միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար, բրիգադային գեներալ Վասիլե Բուկուրի (Vasile Bucur) հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցության ոլորտներին և դրանց շրջանակներում գործնական քայլերի մշակմանը:

Տպել էջը