Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Կարլսրուե քաղաքում հայկական մշակութային օրերի փակմանը նվիրված համերգ

23 նոյեմբերի, 2018

Հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 23-ը Գերմանա-հայկական երաժշտական ընկերակցության կողմից կազմակերպվեցին արդեն ավանդույթ դարձած հայկական մշակույթի օրերը: Մշակութային օրերին համերգներով հանդես եկան Ալիաժ-քառյակը, Արմեն Հյուսնունց, Վահագն Հայրապետյան ջազ-դուոն, իսկ նոյեմբերի 23-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Կարլսրուե քաղաքում տեղի ունեցավ հայկական մշակութային օրերի փակմանը նվիրված համերգը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Գերմանա-հայկական երաժշտական ընկերակցության նախագահ, ջութակահարուհի Անի Աղաբեկյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլսրուեի քաղաքապետ դր. Ալբերտ Քոյֆլայնը:

Մշակութային օրերը կազմակերպվել էին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոսի, Կարլսրուե քաղաքի մշակութային հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ:

Բազմազգ կամերային նվագախումբը հանդես եկավ Յոհան Սեբաստիան Բախի, Պաուլ Հինդեմիթի, Էդվարդ Միրզոյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունների կատարումներով:

 

 

Տպել էջը