ՀՀ նախագահը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման գործում նշանակալի ներդում ունեցած դիվանագետներին

23 նոյեմբերի, 2018

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել է՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանին, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:

Տպել էջը