Դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության երիտասարդական միության տարեկան համագումարին

24 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության (ՔԴՄ) երիտասարդական միության տարեկան համագումարը, որին որպես պատվավոր հյուր հրավիրված էր նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը:

Համագումարին բացման խոսքով հանդես եկան երկրամասի վարչապետ Ռայներ Հազելհոֆը և երկրամասի ՔԴՄ կուսակցության խմբակցության նախագահ Թոմաս Վեբելը:

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես եկավ հակիրճ դասախոսությամբ` անդրադառնալով ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԳԴՀ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ՀՀ ներքաղաքական զարգացումներին:

Աշոտ Սմբատյանն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական հնարավորություններին` նշելով գերմանացի գործարարների համար Հայաստանի վստահելի գործընկեր լինելը:

Համագումարին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

 

 

Տպել էջը