«ARMENIA:TIME TO DISCOVER» խորագրով ֆորում Դուբայում

25 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ինչպես նաև Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ զբոսաշրջության զարգացմանը նվիրված «Armenia:Time to Discover» խորագրով ֆորումը։

Ֆորումին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և ԱՄԷ-ում գործող Al Khalidiah Tourism, Fasten Tours տուրօպերատորները, Air Arabia և Fly Dubai ավիաընկերությունների և հայկական տուրիստական հինգ ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ էմիրություններում գործող տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները։ Ֆորումի մասնակիցները հույս հայտնեցին, որ այս միջոցառումը կլինի արդյունավետ համագործակցության սկիզբը։

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Սեյրան Կարապետյանը։

 

Տպել էջը