Գերմանիայի Բունդեսթագում կայացավ Հայաստանի վերաբերյալ ճամփորդական ուղեցույցի շնորհանդես

26 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 26-ին Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, Գերմանահայկական ֆորումի և գերմանական «Dumont» հրատարակչության կողմից կազմակերպվեց 2018թ․ ԳԴՀ-ում հրատարակված՝ Հայաստանի վերաբերյալ լայնածավալ ճամփորդական ուղեցույցի շնորհանդեսը, որը գերմաներենով լույս տեսած առաջին ճամփորդական ուղեցույցն է՝ հրատարակված մասնագիտական հրատարակչության կողմից։

Ներկաներին բացման խոսքով դիմեց Գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Բունդեսթագի զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սեբաստիան Մյունցենմայերը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Գիրքը ներկայացրեց «Dumont» հրատարակչության ղեկավար Մարիա Հելկերը։ «Հայաստան. ճամփորդական խորհուրդներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ գրքի հեղինակ Հորստեն Ֆլայգը, ով նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Միջոցառմանը ներկա էին Բունդեդթագի բազմաթիվ պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի, մի շարք ճամփորդական ընկերությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Տպել էջը