Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված ընդունելություն Կանադայի խորհրդարանում

26 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 26-ին Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) հիմնադրման 100-ամյակի առթիվ Կանադայի խորհրդարանում կայացավ ընդունելություն, որին մասնակցում էին Կանադայում ՀՀ դեսպանության աշխատակիցները, Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի անդամները, Կանադայի Հոմենտմենի մասնաճյուղի և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բրայան Մեյը (Bryan May), ով միջոցառման մասնակիցների համար ընթերցեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղերձը հոմենթմենականներին՝ կազմակերպության 100-ամյակի կապակցությամբ: Ելույթներով հանդես եկան նաև Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Հերոլդ Ալբրեխտը (Harold Albrecht), ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մկրտչյանը, Հ.Մ.Ը.Մ կենտրոնական գրասենյակի ղեկավար Կարնիգ Մգրդիչյանն, ինչպես նաև Հոմենտմենի Կանադայի մասնաճյուղի ներկայացուցիչները: Բանախոսները նշեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության կարևոր դերը հայ երիտասարդների մասնագիտական կարողությունների ու մրցակցային ոգու զարգացման գործում։

Մինչ Կանադայի խորհրդարանականների հետ հանդիպումը, հոմենտմենականները հյուրընկալվեցին ՀՀ դեսպանությունում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Արա Մկրտչյանը` ընգծելով այդ կառույցի ունեցած ներդրումը Հայաստան-Սփյուռք կապերի խթանման գործում:

Տպել էջը