ԻԹ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի հանդիպումը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ

26 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 26-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի (Zurab Pololikashvili) հետ:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ կատարեցին ՀՀ հետ կազմակերպության համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարներին, հնարավոր ուղղություններին: Դեսպան Ադոնցը Զուրաբ Պոլոլիկաշվիլիին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը զբոսաշրջության ոլորտին հատկացնում է առանձնակի ուշադրություն: Դեսպանը Գլխավոր քարուղարին ներկայացրեց նաև ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարվող կոնկրետ քայլերը, ինչպես նաև՝ հեռանկարներն ու զարգացման դինամիկան:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք գործնական պայմանավորվածություններ, այդ թվում՝ առաջիկա ամիսներին Զուրաբ Պոլոլիկաշվիլիի ՀՀ այց կազմակերպելու վերաբերյալ:

Տպել էջը