Մալթայի Ուխտում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հրաժեշտի հանդիպումը Մեծ Վարպետ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ

27 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 27-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն (Fra' Giacomo Dalla Torre del Tempio di Sanguinetto) ընդունեց Մալթայի Ուխտում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Մալթայի Ուխտի մեծ կանցլեր և արտաքին գործերի նախարար Բարոն Ալբրեխտ Ֆոն Բեզըլագերը (Albrecht Freiherr von Boeselager):

Մեծ վարպետը երախտագիտություն հայտնեց դեսպան Մինասյանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար՝ առանձնահատուկ ընդգծելով պաշտոնավարման տարիների ընթացքում կայացած բարձր մակարդակի պատմական փոխայցելությունների կարևորությունը:

Դեսպան Մինասյանն իր հերթին նշեց, որ մեծ ոգևորությամբ է համագործակցել հնագույն քրիստոնեական ուխտի հետ:

Հանդիպման ավարտին Մալթայի Ուխտի մեծ վարպետը դեսպան Մինասյանին հանձնեց Մալթայի Ուխտի հուշամեդալ:


Տպել էջը