Դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի հանդիպումը ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն

27 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 27-ին Ավստրիայի Հանրապետությունում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Վիեննայում ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի (Yuri Fedotov) հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարին իր առաքելության տարիների ընթացքում բեղմնավոր համագործակցության համար։ Յուրի Ֆեդոտովն իր հերթին բարձր գնահատեց դեսպան Արման Կիրակոսյանի աշխատանքը և անձնական ներդրումը Հայաստանի՝ ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցությունն ընդարձակելու և խորացնելու հարցում: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց UNODC-ի հետ փոխգործակցության ծրագրերին և խնդիրներին:

Ընդգծելով, որ Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի հետ ստեղծված ջերմ բարեկամական փոխհարաբերությունները հիմք հանդիսացան մի շարք կարևոր նախաձեռնությունների իրագործման և Հայաստանի հետ համագործակցությունը նոր մակարդակին բարձրացնելու համար՝ Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գործադիր տնօրենը հաջողություններ մաղթեց դեսպան Արման Կիրակոսյանին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Տպել էջը