Լոնդոնում կայացավ «Բացահայտելով Փարաջանովի գլուխգործոցը. Նռան գույնը» միջոցառումը

28 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 28-ին Լոնդոնում գործող «Ասիայի Տուն» (Asia House) կենտրոնում կայացավ «Բացահայտելով Փարաջանովի գլուխգործոցը. Նռան գույնը» մշակութային երեկոն, որը կազմակերպվել էր վերոհիշյալ կենտրոնի և Լոնդոնում գործող «Հայ ձեռնարկ» միության համագործակցությամբ՝ Հայաստանի ու Վրաստանի դեսպանությունների հովանավորությամբ։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Ասիայի տուն» կենտրոնի ներկայացուցիչ Խուան դե Լարան (Juan de Lara): Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Հայարփի Դրմեյանն ու Վրաստանի դեսպանության ավագ խորհրդական Նելլի Շիոլաշվիլին։ «Հայ ձեռնարկ» միության տնօրեն Նուրիցա Մաթոսյանի կողմից Փարաջանովի և Սայաթ-Նովայի կյանքի ու արվեստի մասին ներկայացված ելույթին հաջորդեց «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը։

Երեկոն շարունակվեց հայկական դեսպանության կողմից կազմակերպված տարատեսակ հայկական ուտեստների և վրացական դեսպանության կողմից ներկայացված վրացական գինու հյուրասիրությամբ։

Տպել էջը