Դեսպան Մելքոնյանի հրաժեշտի հանդիպումները Եգիպտոսում

30 նոյեմբերի, 2018

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Արմեն Մելքոնյանը հրաժեշտի հանդիպումներ ունեցավ Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդել Աալի (Ali Abdel Aal), Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի (Ahmed Aboul Gheit), ԵԱՀ ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի (Nabila Makram), ԵԱՀ հնությունների նախարար Խալիդ Ալ Անանիի (Khaled Al-Anani) և ԵԱՀ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Darwish) և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Պաշտոնյաները բարձր գնահատեցին դեսպան Մելքոնյանի գործունեությունը Եգիպտոսում՝ ընդգծելով, որ վերջինս ջանք չի խնայել առավելագույնն անելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին իր առաքելության տարիներին բեղմնավոր համագործակցության և անձնական բարեկամական հարաբերությունների համար՝ դեսպան Մելքոնյանը նշեց, որ այդ համագործակցությունը լավագույնս արտացոլում է հայ-արաբական և մասնավորապես՝ հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունների ողջ խորությունը և վստահություն հայտնեց, որ փոխադարձ շահավետ փոխգործակցությունը կլինի շարունակական։

Տպել էջը