Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում

30 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 20-30-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնի և գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց հայազգի աշխարհահռչակ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմաշարի ցուցադրումը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում:

Փարաջանովին նվիրված 10-օրյա միջոցառման շրջանակներում (Hommage) բեռլինյան հանդիսատեսին ներկայացվեց Փարաջանովի` սահմաններ չճանաչող կինոարվեստն ու նրա ստեղծագործությունների խորությունը:

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որին հրավիրված էին նաև Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և Վրաստանից` Թեո Խատիաշվիլին, ով իր թեկնածուական թեզը պաշտպանել էր Փարաջանովի ստեղծագործությունների մասին:

Ներկաներին ողջունեցին «Արսենալ» կինոթատրոնի տնօրեն Միլենա Գրեգորը և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Միջոցառման ավարտին Զավեն Սարգսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որից հետո ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

Տպել էջը