Հայաստանի մասնակցությունը Միացյալ Թագավորության Պաշտպանության ակադեմիայի «Միջազգային օր» միջոցառմանը

01 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 1-ին Շրիվինհեմում տեղակայված Միացյալ Թագավորության Պաշտպանության ակադեմիայում տեղի ունեցավ «Միջազգային օր» միջոցառումը։ Ձեռնարկին մասնակցում էին ակադեմիայում ուսանող շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ՝ առանձին տաղավարներով ներկայացնելով իրենց ազգային մշակույթը և խոհանոցը: Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացված էր նաև Հայաստանը։

ՄԹ-ում ՀՀ դեսպանության, հայ համայնքի աջակցությամբ և ակադեմիայում ուսանող ՀՀ Զինված ուժերի ներկայացուցչի կողմից համատեղ ջանքերով ներկայացված հայկական տաղավար այցելող հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, ազգային պարարվեստին, ինչպես նաև՝ համտեսելու հայկական կերակրատեսակներ, քաղցրեղեն, կոնյակ և գինի:

Լոնդոնում գործող «Ախթամար» պարային խումբը միջոցառման շրջանակներում հանդես եկավ հայկական ազգային պարերի կատարումներով, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականին:

Տպել էջը