Ղազախստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին

02 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 2-ին Ղազախստանում գործող «Դեսպանների կանանց ընկերակցության» (Ambassadors’ Spouses Association) նախաձեռնությամբ Աստանայում տեղի ունեցավ ամենամյա, թվով 11-րդ բարեգործական տոնավաճառը (Astana’s Diplomatic Christmas Charity Bazaar), որին առանձին տաղավարով, ի թիվս այլ դիվանագիտական ներկայացուցչությունների, ավանդույթի համաձայն մասնակցեց նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Տոնավաճառը թույլ է տալիս երկրներին ներկայացնել իրենց մշակույթը, ավանդույթները, իսկ այցելուներին` նաև համտեսել ապրանքները:

Տաղավարում վաճառքի էին դրված հայկական արտադրության ապրանքներ, մասնավորապես` կոնյակներ, մրգերի և բանջարեղենի պահածոներ, կոմպոտներ, բնական հյութեր, հուշանվերներ, հրուշակեղեն, ինչպես նաև Ղազախստանում հաստատված հայերի ընկերություններում արտադրված պանիր և բաստուրմա:  

Ըստ հաստատված ավանդույթի` վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվեց նշված ընկերակցության հիմնադրամին:

 

Տպել էջը