Դեսպան Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի Կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարի հետ

04 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 4-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում ունեցավ Բելառուսի Կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Լեոնիդ Գուլյակոյի (Леонид Гуляко) հետ։

Հանդիպմանը հանձնակատարը ներկայացրեց իր կողմից ղեկավարած կառույցի հիմնական ուղղությունները, ինչպես նաև այն գործառույթները, որոնք վերապահված են կառույցին առընթեր գործող խորհրդատվական խորհրդին, որը նախագահում է  «Մինսկյան քաղաքային մշակութա-լուսավորչական «Հայաստան» միության» (“Минское городское армянское культурно-просветительское общество “Айастан””) նախագահ Գեորգի Եղիազարյանը։

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Բելառուսի հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնց շարքում հատուկ ուշադրություն դարձվեց Բելառուսում Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հովվական ծառայություն մատուցելու հարցին։

 

Տպել էջը