ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
06 դեկտեմբերի, 2018Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի-գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկուն (Виктор Гуминский)։
Աշոտ Հովակիմյանը ողջունեց ԱՊՀ և ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի միասնական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Զրուցակիցները նաև քննարկեցին ԱՊՀ և ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի միասնական դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։