Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ Բաղդադում տեղի ունեցած միջոցառման վերաբերյալ

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին, 1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ` Բաղդադում գտնվող Իրաքի Հայոց Թեմի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ Պատարագ, որին մասնակցում էր Իրաքում ՀՀ դեսպանության անձնակազմը։

Պատարագից հետո Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին և ծաղկեպսակ տեղադրեց եկեղեցու բակում գտնվող խաչքարին, ինչից հետո եկեղեցուն կից գտնվող «Գալուստ Գյուլբեկյան» սրահում տեղի ունեցավ երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում, որտեղ ելույթով հանդես եկան դեսպան Փոլադյանը, Բաղդադի Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ինչպես նաև՝ Իրաքի Հայ ազգային կենտրոնական վարչության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Տպել էջը