Դեսպան Վահագն Աթաբեկյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիբանանի ԱԳ նախարարին

19 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 19-ին Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը պաշտոնապես իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիբանանի Հանրապետության ԱԳ նախարար Ժբրան Բասիլին (Jebran Basil):

Պաշտոնական արարողությանը հաջորդած ջերմ և բարեկամական առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-լիբանանյան հարաբերությունների ողջ օրակարգին: 

Նույն օրը Վահագն Աթաբեկյանն իր առաջին հանդիպումն ունեցավ Լիբանանի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Ուաֆիկ Մոհամմեդ Ռհայմեի (Wafiq Mohammed Rhayme) հետ, որի ընթացքում խոսվեց երկու երկրների ներքաղաքական զարգացումների, խորացման հեռանկարների մասին։

Լիբանանի ԱԳՆ Գլխավոր քարտուղարը կարևոր և խորհրդանշական համարեց այն իրողությունը, որ բարեկամ Հայաստանի նորանշանակ դեսպանը միակն է, ով Բեյրութ ժամանելուն պես նույն օրվա ընթացքում և՛ հավատարմագրերի պատճենն է հանձնում ԱԳ նախարարին, և՛ հավատարմագրերը՝ երկրի նախագահին։

Տպել էջը