ՀՀ դեսպանի հանդիպումը TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի հետ

21 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի (Wolff Werner-Wilhelm) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2019թ. ապրիլին Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացման և հետագա ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:

Կողմերն երկուստեք ընդգծեցին, որ քաղաքական և կազմակերպչական առումով չվերթների մեկնարկի կազմակերպման գործում կարևոր էր Ռումինիայում Հայաստանի և Հայաստանում Ռումինիայի դեսպանությունների ներգրավվածությունը:

Դեսպանն իր համոզմունքը հայտնեց, որ TAROM ավիաընկերության կողմից Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցներն անդրադարձան նաև առաջին չվերթի իրականացման հետ կապված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական իրազեկության բարձրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Տպել էջը