Դեսպան Սարմեն Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ԱԳ փոխնախարարի հետ

25 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 25-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության ԱԳ նախարարի տեղակալ Խալիդ Ալ Ջառալլահի (Khaled Al-Jarallah) հետ։

Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Ալ Ջառալլահը կարևորեց հայ-քուվեյթյան քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական հարաբերությունները նոր թափով առաջ մղելու գաղափարը։ Միաժամանակ, փոխնախարարը դրվատանքով խոսեց Քուվեյթի հայ համայնքի մասին՝ շեշտելով նրանց վստահելիությունն ու ազնվությունը, ինչպես նաև՝ ներդրումը Քուվեյթի զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Քուվեյթի Պետության աջակցությունը և հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունները խորացնելու օրակարգային մի շարք հարցերի, ինչպես նաև՝ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային ուղղություններով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

Տպել էջը