Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳ փոխնախարարի հետ

26 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի (Abbas Araghchi) հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերին: Մասնավորապես, խոսվեց քաղաքական երկխոսության խորացման, ամերիկյան պատժամիջոցների պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման և մի շարք այլ խնդիրների մասին:

Տպել էջը