Լիբանանում ՀՀ դեսպանի հանդիպումը հայ խաղաղապահների հետ

06 հունվարի, 2019

Հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։

ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց ունեցավ խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Դիոդատո Աբանյարայի (Diodato Abagnara) հետ: Քննարկվեցին հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցության ներկա ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները:

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավարն առանձնահատուկ գնահատանքով արտահայտվեց ծառայության ընթացքում հայ զինվորների դրսևորած բարձր կարգապահության և մասնագիտական կարողությունների վերաբերյալ:

Տպել էջը