Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր քարտուղարին

09 հունվարի, 2019

Հունվարի 9-ին Հաագայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդի հետ։ 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց Հաագա իր ժամանումից  ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունների մասին։ 
 
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները և հայցեց Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։ 
 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։
Տպել էջը