Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Էլ-Քուվեյթի նահանգապետի հետ

13 հունվարի, 2019

Հունվարի 13-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Մոհամմեդ Ալ Մուհաննայի հետ (Thabet Mohammed Al-Muhana):

Նահանգապետ Ալ-Մուհաննան ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակությամբ ընդգծեց Երևան և Էլ-Քուվեյթ քաղաքների միջև առկա համագործակցային մթնոլորտը՝ հույս հայտնելով այս տարի առավել ակտիվացնել բարձր մակարդակի շփումները և կյանքի կոչել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նահանգապետին փոխանցեց Երևանի նորընտիր քաղաքապետի ողջույնները և վստահեցրեց, որ երկկողմ հարաբերություններում առկա բարեկամական ոգին լավ նախադրյալներ է ստեղծում երկու քաղաքների միջև համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով զարգացնելու համար։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

 

Տպել էջը