Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Ջահրայի նահանգապետի հետ

16 հունվարի, 2019

Հունվարի 16-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ջահրա նահանգի նահանգապետ, գեներալ Ֆահադ Ալ-Ամիրի հետ (Fahad Al-Amir):

Նահանգապետ Ալ-Ամիրը ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնեց այցելության կապակցությամբ։ Նահանգապետը համառոտ կերպով նկարագրեց Ջահրա նահանգի տեղն ու դերը Քուվեյթում և պատրաստակամություն հայտնեց համագործակցության՝ ընդգծելով, որ հայ-արաբական հարաբերությունները բարեկամական են ոչ միայն պաշտոնական, այլև անձնական հարթության վրա։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նահանգի վերաբերյալ ստացած տպավորիչ տեղեկության համար` դեսպան Բաղդասարյանը ընդգծեց, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու լայն հնարավորություններ է տեսնում։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցային հարցերի շուրջ։

Տպել էջը