Դեսպան Բադալյանի հանդիպումը «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահի հետ

24 հունվարի, 2019

Հունվարի 24-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարության պետական նախարար, «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Մուրադ Արչաևի (Murad Archayev) հետ:

Հանդիպման սկզբում պետնախարար Արչաևը շնորհավորեց և բարի երթ մաղթեց ՀՀ դեսպանին՝ տեղեկացնելով, որ Թուրքմենստան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարությունից փոխանցվել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Թուրքմենստանից Հայաստան գազի առաքման և Աշխաբադ-Երևան օդային թռիչքների վերականգնման հնարավորությունները:

Գառնիկ Բադալյանը շնորհավորեց պետնախարար Արչաևին համատեղ հանձնաժողովի համանախագահությունը ստանձնելու համար և հույս հայտնեց, որ հայկական կողմի համանախագահի նշանակումից հետո Թուրքմենստանի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն կտա սերտացնել երկկողմ տնտեսական կապերը:

Զրուցակիցները պայմանավորվեցին Աշխաբադում 2019թ. առաջին կիսամյակում կայանալիք համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը պատշաճ մակարդակով անցկացնելու համար նշանակել կապի գծով պատասխանատուների:

Տպել էջը