Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի վճռաբեկ դատարանի նախագահի հետ

25 հունվարի, 2019

Հունվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի վճռաբեկ դատարանի նախագահ Ժան Ֆահեդի (Jean Fahed) հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ շրջանակում դատական համակարգի համագործակցության, ինչպես նաև՝ Ֆրանսախոս երկրների վճռաբեկ դատարանների ասոցիացիայի ձևաչափով փոխգործակցության մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ոլորտային համագործակցության խորացման նպատակով փոխայցելությունների կազմակերպումը։

Տպել էջը