Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Հավալլիի նահանգապետի հետ

27 հունվարի, 2019

Հունվարի 27-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Հավալլի նահանգի նահանգապետ, գեներալ Շեյխ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի (Sheikh Ahmad Nawaf Al-Ahmad Al-Jaber Al-Sabah) հետ:

Նահանգապետ Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և համառոտ տեղեկություն տրամադրեց Հավալլի նահանգի տեղի և դերի վերաբերյալ։ Նահանգապետը պատրաստակամություն հայտնեց համագործակցության՝ նշելով, որ ուրախ կլինի որևէ հարցով օգտակար լինելու դեսպանությանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը վստահեցրեց, որ հաճելի է ծանոթությունը Հավալլիի նահանգին և անձամբ նահանգապետին՝ հույս հայտնելով մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու համար։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցային հարցերի շուրջ։

 

Տպել էջը