ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում

28 հունվարի, 2019

Հունվարի 28-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, օտարերկրյա դիվանագիտական և ռազմադիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Իրանի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Սարգիս Եպս. Դավթյանը և հայկական համայնքային իշխանությունների ու մշակութային միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:

Տպել էջը