Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

28 հունվարի, 2019

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը:

Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում ժամերգություն կատարվեց նվիրված հայոց բանակի կազմավորման 27-ամյակին, այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Արթուր Բարսեղյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Տպել էջը