Հայկական բանակի 27-ամյակին նվիրված միջոցառումներ Բաթումում

31 հունվարի, 2019

Հունվարի 31-ին Հայկական բանակի 27-ամյակի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվեց ընդունելություն՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:        

Ներկաների առջև ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ բանակի կազմավորման պատմությունը, հանուն հայրենիքի պաշտպանության հայոց զինվորների և սպաների նվիրումի և հերոսական արարքների մասին: Ելույթներ են ունեցել նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանը, ՀՕՄ Բաթումի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը, համայնքային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Լեոնիդ Բարոյանը:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտի և հայոց սահմանների պահպանման ժամանակ զոհված ազատամարտիկների, զինվորների և սպաների հիշատակը:

Ընդունելությանը ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր Հայոց բանակի մասին:

Տպել էջը