Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահի և ՀՀ դեսպանի հանդիպումը

04 փետրվարի, 2019

Փետրվարի 4-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նորանշանակ նախագահ Անատոլի Սիվակի (Анатолий Сивак) հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց ապակենտրոնացված համագործակցության դերը հայ-բելառուսական միջպետական փոխգործակցության գործընթացի առաջխաղացման և հարստացման հարցում։ Այդ համատեքստում ընդգծվեց, որ Երևանի և Մինսկի միջև ձևավորված փոխգործակցությունը, վերջինիս դրական փորձն ու պահանջված մեծ ներուժն արդիականացրել են այդ համագործակցությունն ավելի բարձր ինստիտուցիոնալ մակարդակում շարունակելու հարցը։

Դեսպան Ղևոնդյանն ու քաղաքապետ Սիվակը քննարկեցին երկու մայրաքաղաքների ղեկավարության մակարդակով փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև դիտարկվեցին մի շարք նախագծեր, որոնց իրականացումը կնպաստի Մինսկի մշակութային և համայնական կյանքի զարգացմանը։

Հանդիպմանը ներկա էին նաև Քաղգործկոմի նախագահի տեղակալ Ալեքսանդր Կրեպակը (Александр Крепак) և այլ պաշտոնատար անձինք:

Տպել էջը