Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի մասնակցությունը Կալիֆորնիայի Սենատի նիստին

15 փետրվարի, 2019

Փետրվարի 15-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ներկա գտնվեց Կալիֆորնիայի նահանգային Սենատի լիագումար նիստին, որի ընթացքում սենատոր Սքոթ Ուիլքը պաշտոնապես ներկայացրեց ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ ծանոթացնելով նրա կենսագրությանն ու անցած դիվանագիտական ճանապարհին:

Սքոթ Ուիլքը մանրամասն ներկայացրեց Կալիֆորնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բարեկամական կապերի ընդգրկուն շրջանակն ու փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները: Ջերմ ընդունելության ընթացքում Կալիֆորնիայի Սենատի անդամները պատրաստակամություն հայտնեցին շարունակել Կալիֆորնիա-Հայաստան կապերի խորացմանը միտված շփումներն ու գործնական քայլերը:

Տպել էջը