Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ

21 փետրվարի, 2019

Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման և բովանդակային թեմաների ընդգրկման հարցեր։

Առանձնակի ուշադրության արժանացան երկրների ներքին համաչափ զարգացման հարցերը և, այդ առումով, անդրադարձ կատարվեց Լեհաստանի համապատասխան դրական փորձառությանը։

Երկուստեք արժևորվեցին Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը և նախանշվեցին հետագա քայլերն ու անելիքները։

Տպել էջը