Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի հետ

04 մարտի, 2019

Մարտի 4-ին Հանոյի Մելիա հյուրանոցում տեղի ունեցավ «Meeting with partners From Europe 2019» հանդիպումը, որը կազմակերպվել էր ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից։

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հոանգ Քուոկ Վուոնգի (Hoang Quoq Vuong) հետ։ Քննարկվեցին հայ-վիետնամական առևտրա-տնտեսական հարաբերությունները և 2019-ի ընթացքում Երևանում կայանալիք Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի հետ կապված հարցեր։

Դեսպանը ներկայացրեց տեքստիլի արտադրության ոլորտում հայ-վիետնամական համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները։ Քննարկվեցին նաև ներդրումների, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հայ-վիետնամական համագործակցության հեռանկարները։

 

Տպել էջը