ՀՀ դեսպանի հանդիպումը Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների խմբի նախագահ հետ

04 մարտի, 2019

Մարտի 4-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց Վիետնամում Բելգիայի Թագավորության դեսպան, Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների խմբի (GADIF) նախագահ Ջեհաննե Ռոկկասի (Jehanne Roccas) և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Նորման Թիբոյի (Eric-Normand Thibeault) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ տարում կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր և ներկայացվեց 2018-ի հաշվետովությանը։ Դեսպան Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում, ինչպես նաև ցուցադրվեց ֆիլմ 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին ֆիլմ։

Առանձնակի նշվեց Հանոյում ՀՀ դեսպանության արդյունավետ համագործակցությունը Հանոյի Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի հետ։ Ներկաների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ դերը ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում։

Տպել էջը