Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հանդիպումը Բարեփոխված քաղաքական կուսակցության ղեկավարի հետ

04 մարտի, 2019

Մարտի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ հոլանդական ամենահին քաղաքական ուժի՝ Բարեփոխված քաղաքական կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեռ Ստային (Kees van der Staaij

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ փոխգործակցության ընդլայնման գործում և ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունները։

Դեսպան Բալայանը SGP ղեկավարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով ժողովրդավարական երկրների աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հոլանդահայ համայնքին առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում SGP ղեկավարը բարձր գնահատեց և օրինակելի հոլանդահայության ինտեգրումը Նիդերլանդների հասարակական կյանքում։

Տիգրան Բալայանը Կես վան դեռ Ստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը՝ շեշտելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ։

Տպել էջը