Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը ԺՀՄԻԳ տնօրենի հետ

05 մարտի, 2019

Մարտի 5-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի (Ingibjörg Sólrún Gísladóttir) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գրասենյակի գործունեության օրակարգային հարցեր։ Տիկին Գիսլադոտիրը ներկայացրեց գրասենյակի աշխատանքների բովանդակային ուղղությունները՝ երկրների իշխանությունների, Մարդու իրավունքների պաշտպանների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը։ Անդրադարձ կատարվեց վերջին շրջանում ԵԱՀԿ անդամ երկրներում անցկացված դիտորդական առաքելությունների իրականացման խնդիրներին, առկա թերություններին և արձանագրված արդյունքներին։

ԺՀՄԻԳ տնօրենը դրվատանքով նշեց 2018թ․ դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպական և միջազգային չափանիշներին համապատասխանության մակարդակները։ Երկուստեք կարևորվեց համագործակցության շարունակումը և ընդլայնումը։

Տպել էջը