Չիլի-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում տեղի ունեցած ԵԱՏՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպման վերաբերյալ

05 մարտի, 2019

Մարտի 5-ին Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում Չիլի-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանների հանդիպումը Չիլիի գործարանների խթանման գործընկերության (SOFOFA) և անհատ գործարարների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Չիլիի արտաքին գործերի նախարարության կողմից և նպատակաուղղված էր Չիլիի հանրային և մասնավոր հատվածի համար ԵԱՏՄ շուկայում նոր հնարավորությունների հեռանկարների քննարկմանը: Հանդիպմանը ներկա էին նաև Չիլիի այլ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Չիլիի առևտրի փոխնախարար Ռոդրիգո Յանեզը (Rodrigo Yáñez)՝ ներկայացնելով Չիլիի առևտրատնտեսական հարաբերությունների վերլուծությունը և տնտեսական կարևոր ցուցանիշներ և տեղեկություններ:

Չիլիում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր ելույթում ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները՝ Ռուսաստանի, ԱՄՆ, ԵՄ, Վրաստանի, Իրանի, ասիական երկրների, ամերիկյան տարածաշրջանի, Աֆրիկայի և Օվկիանիայի երկրների հետ երկկողմ համագործակցության զարգացման հետ զուգահեռ:

Ընդհանուր հանդիպմանը հետևեցին մի շարք երկկողմ հանդիպումներ ՀՀ դեսպանի և Չիլիի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգային հարցեր և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարներ:

Տպել էջը