Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ

05 մարտի, 2019

Մարտի 5-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունեց ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi):

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց և պետնախարարի կողմից մեկ անգամ ևս բարձր գնահատականի արժանացավ Աբու Դաբիում փետրվարին կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի զինվորական նվագախմբի, պատվո պահակային վաշտի և "Երևանյան թմբուկներ" թմբկահարների խմբի ելույթները։

Քննարկվեցին նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Տպել էջը