Դեսպան Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի պետական համալսարանում
06 մարտի, 2019Մարտի 6-ին Բելառուսի պետական համալսարանում կայացավ Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր Անդրեյ Կոռոլի (Андрей Король) հետ, որին հաջորդեց հանդիպումը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։
Հանդիպմանը ռեկտորը ներկայացրեց համալսարանի պատմությունը, կառուցվածքն ու գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները։ Ա․Կոռոլը կարևորեց հայաստանյան համալսարանների, հատկապես Երևանի պետական համալսարանի հետ իրականացվող համագործակցությունը՝ նշելով մի շարք արդյունավետ նախագծեր։
Հայաստանի դեսպանն ընգծեց կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։ Հանդիպմանն արծարծվեցին նաև երկու երկրների գիտակրթական հաստատությունների հետագա փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։
Բելառուսի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կայացած հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու հայ-բելառուսական հարաբերությունների հեռանկարը, պատասխանեց ֆակուլտետի դեկանի, դասախոսների և գիտաշխատողների հարցերին։