Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի սոցիալական հարցերի նախարարի հետ

06 մարտի, 2019

Մարտի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նորանշանակ սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կույումջյանին (Richard Kouyoumjian):

ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ:

Նախարար Կույումջյանը վստահեցրեց, որ սոցիալական հարցերի ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանում և Լիբանանում նոր ձևավորված կառավարությունները լրացուցիչ լիցք կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:

 

Տպել էջը