Դեսպան Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի ներքին գործերի նախարարի հետ
07 մարտի, 2019Մարտի 7-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Իգոր Շունևիչի (Игорь Шуневич) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրավապահպան ոլորտում հայ-բելառուսական համագործակցության արդի իրավիճակն ու հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Հայաստանի և Բելառուսի ինտեգրացիոն կառույցների անդամակցության համատեքստում նշված ոլորտում փոխգործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնմանն առնչվող հարցերին։
Երկուստեք արձանագրվեց, որ ՀՀ դեսպանության և ԲՀ ՆԳՆ միջև ակտիվ երկխոսությունը կնպաստի ՀՀ ոստիկանության և ԲՀ ՆԳ նախարարության միջև համագործակցության զարգացմանը։