Դեսպան Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարարի հետ

13 մարտի, 2019

Մարտի 13-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպում ունեցավ Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Ամանդուրդի Իշանովի (Amandurdy Işanow) հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, փոխգործակցության խորացման հնարավոր ուղղությունները:

Զրուցակիցները համաձայնեցին, որ Աշխաբադի և Երևանի միջև ուղիղ չվերթի ակնկալվող վերաբացումը բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայմաններից մեկն է:

ՀՀ դեսպանը և թուրքմեն նախարարը առանձնահատուկ անդրադարձ կատարեցին  երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման հնարավորությանը:

 

Տպել էջը