ՀՀ դեսպանի ելույթն Արգենտինայի Միջազգային հարաբերությունների խորհրդում

14 մարտի, 2019

Մարտի 14-ին Արգենտինայի Միջազգային հարաբերությունների խորհրդում (Consejo Argentino Para Las Relaciones Internacionales, CARI) տեղի ունեցավ Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի բանախոսությունը՝ «Հայաստանը՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական միություն» թեմայով: Ելույթի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց երրորդ երկրների համար Հայաստանի միջոցով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հեռանկարները, ինչպես նաև ներկայացրեց ԵԱՏՄ նախագահության շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները և տնտեսական զարգացման բնագավառում Հայաստանի կառավարության տեսլականը:

Բանախոսությանը հետևեց հարց ու պատասխան՝ ազատ առևտրի պայմանագրերի կնքման պրակտիկայի, ինչպես նաև` Հայաստանի որոշ անմիջական հարևանների հետ երկկողմ հարաբերությունների բացակայության պարագայում առաջացող խոչընդոտների և Սիրիայում հակամարտության և տարածաշրջանում տեղի ունեցող այլ գործընթացների՝ Հայաստանի վրա ազդեցություն ունենալու առնչությամբ:

Տպել էջը