Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը հայ-իտալական խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի հետ

14 մարտի, 2019

Մարտի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի և Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական նորակազմ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, իշխող Լեգա կուսակցության ներկայացուցիչ Մասիմիլիանո Կապիտանիոյի (Massimiliano Capitanio) հետ։

Քննարկվեց Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, և այս համատեքստում կարևորվեց բարեկամական խմբի գործունեությունը։

 

Տպել էջը