Հայաստանի դեսպանի հանդիպումը Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
15 մարտի, 2019Մարտի 15-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային կազմակերպությունների օրակարգային մի շարք թեմաներ, քննարկվեցին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի և Բելառուսի փոխադարձ աջակցությանն առնչվող հարցեր:
Հայ-բելառուսական երկկողմ համագործակցության հետագա զարգացման համատեքստում դեսպան Ղևոնդյանը և փոխնախարար Դապկյունասը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։